Իսպանիայի Ալդայա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

16:23 • 28.10.15

Իսպանիայի Վալենսիա մարզի Ալդայա (Aldaia) քաղաքը հոկտեմբերի 27-ին պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` հավելելով Իսպանիայի տասնյակ քաղաքների ցանկը, որոնք պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:

 

Վալենսիայի «Արարատ» հայկական միության ներկայացրած բանաձևը Քաղաքային խորհրդի նիստի քննարկմանը դրվել է Ձախ Միության խոսնակ Խուանխո Յորենտեի կողմից:

 

Քաղխորհուրդը ներկայացնող բոլոր չորս կուսակցությունները միաձայն կողմ են քվեարկել Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործության` որպես Ցեղասպանություն բնորոշմանը և ժխտողականության դատապարտմանը:

 

Քաղխորհրդի նիստին ներկա են եղել Վալենսիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, իսպանացի հասարակական-քաղաքական գործիչներ:


 

 

Իսպանիայի Ալդայա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը