Ավստրիան պատ կկառուցի Սլովենիայի հետ սահմանին

17:30 • 28.10.15

Ավստրիան ցանկապատ կկառուցի Սլովենիայի հետ սահմանի երկայնքով երկիր ժամանող փախստականների հոսքը սահմանափակելու համար, գրում է gazeta.ru-ն:

 

Ավստրիայի ներքին գործերի նախարար Յոհաննա Միքլ-Լյայտները պնդում է, որ Ավստրիան ամբողջությամբ չի փակի Սլովենիայի հետ սահմանը։

 

«Ցանկանում ենք մենք դա, թե ոչ, մարդիկ, միևնույն է, ժամանում են Գերմանիայով»,- ասել է Միքլ-Լյայտները։

 

Չնայած բազմաթիվ վեհաժողովներին՝ եվրոպական առաջնորդները դեռ այդպես էլ չեն մշակել միասնական ռազմավարություն միգրացիոն ճգնաժամի հարցում: Մինչ որոշ երկրներ խիստ սահմանային հսկողություն են սահմանել, մյուսները թույլ են տվել ներգաղթյալներին ազատ տեղաշարժվել՝ չնայած նրան, որ ԵՄ օրենքները նախատեսում են, որ այդ դեպքերում փախստականները պետք է ստուգում անցնեն սահմանին:

 

Ավստրիայի որոշումն անհանգստություն է առաջացրել Իտալիայի իշխանությունների մոտ, որը վախենում է, որ պատի կառուցման դեպքում փախստականները կուղղվեն Իտալիայի հյուսիս-արևելյան սահման:

 

Նշվում է, որ պատի կառուցումը նշանակում է ավստրիական միգրացիոն քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձ: Ընդամենը երկու ամիս առաջ Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանը կտրուկ քննադատել է Հունգարիային Խորվաթիայի հետ սահմանին պատ կառուցելու համար։

Ավստրիան պատ կկառուցի Սլովենիայի հետ սահմանին