Սաուդյան հայտնի դերասանին ձերբակալել են երկրպագուհիների հետ «սելֆի» անելու համար
Սաուդյան Արաբիայում հայտնի դերասան-հաղորդավարին ձերբակալել են Էր Ռիյադի առևտրի կենտրոնում բազմաթիվ երկրպագուների հետ լուսանկարվելուց հետո, փոխանցում է Интерфакс-ը։
Նրա հայտնվելու մասին նախապես հաղորդվել էր, ինչն էլ իրարանցում է առաջացրել երկրպագուհիների շրջանում:
Աբդուլ Ազիզ ալ-Կասարը հայտնվել է առևտրի կենտրոնում գովազդային հաղորդման շրջանակում: Սակայն երկրպագուների հոսքն այնքան մեծ է եղել, որ հաղորդավարը կարողացել է անել ընդամենը մի քանի լուսանկար, ինչից հետո նրան դուրս են բերել ամբոխից և տարել:
Դերասանից առգրավել են հեռախոսը: Ավելի ուշ նա գրավի դիմաց ազատ է արձակվել։










