Հսկայական երկնաքարն ընկել է Բայկալ լիճը (տեսանյութ)

19:10 • 28.10.15

Իրկուտսկի պլանետարիումի գիտնականները հայտնել են  խոշոր երկնաքարի՝ Բայկալ լիճ ընկնելու մասին, գրում է tvzvezda.ru-ն: Իրկուտսկի պետական համալսարանի աստղադիտարանի տվյալներով երկնաքարը նկատվել է հոկտեմբերի 22-ին, բայց իրադարձության մասին զեկույցը ներկայացվել է միայն այսօր: Երկնաքարի անկումը նկարահանել են նաև ականատեսները:

 

Ինչպես նշվում է Իրկուտսկի պլանետարիումի կայքում, երևույթը գրանցել են երկու ավտոմատ դիտակայանները:

 

Գիտնականները ենթադրում են, որ երկնաքարն ընկել է Բայկալ լիճ ափից  մեկ կիլոմետր հեռավորության վրա՝ Մեծ Գոլոուստնոյե բնակավայրի շրջանում: Երևույթը նկատել են նաև տեղի բնակիչները, երկնաքարի ընկնելն ակտիվ քննարկվում է ինտերնետի ֆորումներում:

 

«Նայում էի Խոմուտովոյում, ըստ երևույթին, երկնաքարը թռել է մոտ 10 վայրկյան, մի կտորը պոկվել է և ավելի շուտ այրվել, իսկ երկրորդը դանդաղ է թռել և այրվել»,- գրել է օգտատերերից մեկը: