Կանադայում նավի խորտակման և 5 մարդու մահվան պատճառ է դարձել կետը

11:16 • 28.10.15

Կանադայի ափերի մոտ տուրիստական նավի խորտակման պատճառ է դարձել կետը, գրում է Газета-ն` հղում անելով Associated Press-ին: Այդ մասին վկայում են նախաքննության տվյալները:

 

Ըստ գործակալության տեղեկության, երբ մի խումբ զբոսաշրջիկներ, կետին նայելով, հավաքվել են նավի ձախ հատվածում, ջրի տակ գտնվող կետը դուրս է եկել և հարվածել նավին աջ կողմից, ինչի հետևանքով այն շրջվել է և խորտակվել:

 

Նշվում է, որ միջադեպի հետևանքով մահացել է 5 մարդ, մեկ զբոսաշրջիկ Ավստրալիայից համարվում է անհետ կորած:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կանադայի ափերի մոտ խորտակվել է նավ, որն օգտագործվել է տուրիստական զբոսանքների և կետերին դիտելու համար: