ԱՄՆ-ն Հորդանան է ուղարկում 4 հետախուզական ինքնաթիռ. Fox News
ԱՄՆ-ն Հորդանան է ուղարկում AT-802 ինքնաթիռներ, որոնք փոխակերպվել են օդում հետախուզություն իրականացնելու համար, հայտնում է Fox News-ը։
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, ամերիկյան օդուժն «այդ ինքնաթիռներն ուղարկել է Ամմանի խնդրանքով, որին օգնություն է անհրաժեշտ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից եկող սպառնալիքին հակազդելու համար»։
«Այդ 4 ինքնաթիռները շտապ անհրաժեշտ էին մարտական ուժի պակասը համալրելու համար, ինչը, հավանաբար, կհանգեցնի մարտական կորուստների։ Հորդանանի թագավորությունը լուրջ սպառնալիքի առաջ է կանգնել, ինչի պատճառով էլ ԱՄՆ-ի օգնության կարիքն ունի հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու համար»,-ասված է ԱՄՆ օդուժին ուղղված պատվերի պատճառաբանության մեջ:
Fox News-ի գնահատականով՝ փաստաթուղթը ցույց է տալիս Հորդանան ամերիկյան զինծառայողներ ուղարկելու հնարավորությունը:










