Ռուս գիտնականները պարզել են Կուտուզովի ծննդյան ճիշտ տարեթիվը
Մեծագույն ռուս զորավար, գեներալ-ֆելդմարշալ Միխայիլ Գոլենիշչև- Կուտուզովը ծնվել է 2 տարի ավելի ուշ, քան ընդունված է կարծել. ապացուցել են գիտնականները Սանկտ Պետերբուրգից: Այս մասին հայտնի է դարձել Նախագահական գրադարանի մամուլի ծառայությունից: Նշվում է, որ հետազոտությունը տևել է մի քանի տասնամյակ, փոխանցում է Вести-ն:
«Տեղեկությունն այն մասին, թե երբ է Կուտուզովը ծնվել, մինչ վերջին ժամանակները հակասական էր, նախկինում այն հստակ պահելն ու սերունդներին ստույգ փոխանցելը միշտ չի հաջողվել: Օրինակ՝ նույնիսկ Նախագահական գրադարանի հիմնադրամի հնագույն հրատարակչություններում Կուտուզովի ծննդյան տարին է համարվում 1745-ը, ինչը ճիշտ չէ և լրացուցիչ հետազոտություններ է պահանջել»,- ասել են մամուլի ծառայությունում:
Ապացույցն այն բանի, որ Կուտուզովը ծնվել է 1747-ին, գտել են Հրետանիի, ինժերական և կապի զորքերի ռազմա-պատմական թանգարանի հետազոտողները, որոնք ուսումնասիրել են արխիվային փաստաթղթերը:
Պատմական աղբյուրները, որոնք նշում են Կուտուզովի ծննդյան ճիշտ ամսաթիվը, կթվայնացվեն և հասանելի կդառնան:










