Անկեղծորեն և առանց հարգանքի. Մարկ Ջեյքոբսը պատասխանել է իրեն վիրավորած լրագրողին

11:41 • 28.10.15

Հայտնի դիզայներ Մարկ Ջեյքոբսը չի լռել իր հասցեին գրված վիրավորական հոդվածից հետո, որը հրապարակվել էր New York Post թերթում։

 

Ջեյքոբսը բաց նամակ է գրել լրագրող Մորին Կալահանին` «Ինչն այն չէ Մարկ Ջեյքոբսի հետ» խորագրով հոդվածի հեղինակին, որում անպարկեշտ մանրամասներ են ներկայացվել դիզայների ինչպես անձնական կյանքից, այնպես էլ իր աշխատանքին վերաբերող իրավիճակներից, գրում է buro247.ru-ն:

 

«Կարծում եմ` ես հասկանում եմ ձեր ցավը: Դուք հիվանդ կին եք: Հավանաբար, դա խեղճ, ոչ լիարժեք և միայնակ գոյատևում է` ապրել նյութ «գրելով»` հավաքելով հատվածներ այլ լրագրողների հոդվածներից, որոնք գրվել են տարբեր ժամանակներում տարբեր պարբերականների համար»,- գրել է Ջեյքոբսը`վերջում նշելով` «Անկեղծորեն և առանց հարգանքի»։

 

 

Անկեղծորեն և առանց հարգանքի. Մարկ Ջեյքոբսը պատասխանել է իրեն վիրավորած լրագրողին