Մերկելի վարկանիշը Գերմանիայում շարունակում է նվազել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին պատկանող Քրիստոնեա-սոցիալական միության ու Քրիստոնեա-դեմոկրատական միության կուսակցական դաշինքի վարկանիշը նվազել է` հասնելով վերջին երեք տարվա ամենացածր մակարդակին։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, պատճառը ներգաղթյալների հանդեպ իրականացվող քաղաքականությունն է։
Տվյալները ներկայացրել է հասարակական կարծիքի ուսումնասիրության Forsa կենտրոնը։
Համաձայն սոցհարցումների տվյալների՝ Մերկելի դաշինքի վարկանիշն ընկել է մինչև 36%։
Կանցլերի վարկանիշը ևս նվազել է։ Նրա քաղաքականությանն աջակցում է հարցվածների 46 տոկոսը: Սակայն հարցվածների միայն 16 տոկոսն է ցանկանում Գերմանիայի ներկայիս փոխկանցլեր Զիգմար Գաբրիելին տեսնել կանցլերի պաշտոնում։










