«Աշխարհի արքայադուստր- 2015» մրցույթում հաղթող է ճանաչվել Ուկրաինայի ներկայացուցիչը (լուսանկարներ)

10:46 • 28.10.15

«Աշխարհի արքայադուստր- 2015» (Princess of the globe-2015) միջազգային մրցույթում հաղթանակ է տարել 22-ամյա գեղեցկուհի Յանա Ռավլիկովսկայան Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքից, գրում է Обозреватель-ը:

 

Մրցույթի ընթացքում, որը կայացել է թուրքական Բոդրում քաղաքում, ուկրաինուհուն հաջողվել է իր հմայքով և գրավչությամբ խամրեցնել աշխարհի 20 երկրներից ժամանած մասնակիցներին։

 

Յանայի խոսքով` բացի մրցույթի ավանդական հանդերձներից` լողազգեստով և երեկոյան զգեստներով, մասնակիցները բեմ են դուրս եկել նաև իրենց երկրների ազգային հագուստներով:

 

Բացի «Աշխարհի արքայադուստր- 2015» տիտղոսից, ուկրաինուհին արժանացել է նաև TV Star կոչմանը՝ հատուկ մրցույթի համար նկարահանված  լավագույն հոլովակի համար, և Miss Charm տիտղոսին։

"Принцессой мира-2015" стала 22-летняя красавица из Мариуполя - фото 1