Առաջին անգամ Նեպալի նախագահ է դարձել կին թեկնածուն
Նեպալում առաջին անգամ նախագահ է դարձել կին` ի դեմս իրավաբան ու կոմունիստ Բիդհյա Բանդարայի:
«Ռոսիյսկայա գազետա»-ն հայտնում է, որ 54-ամյա Բանդարան, ով միայնակ մայր է, այրի, այդ երկրի երկրորդ նախագահն է. մինչև 2008-ը Նեպալը ղեկավարում էր թագավորը:
Կատմանդուում խորհրդարանի շենքի մոտ հավաքված ամբոխը ծափահարություններով է ընդունել նոր նախագահի մասին լուրը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Նեպալի իշխանությունները լուրջ խնդրի առաջ են, այն է` վերականգնել երկիրը 2015-ի ավերիչ երկրաշարժից հետո, որին զոհ էր գնացել 8900 մարդ:










