Սաակաշվիլին հայտնել է ՏԻՄ ընտրությունների ժամանակ կեղծիքների մասին և հանրահավաք է հրավիրում

15:45 • 28.10.15

Ուկրաինայի Օդեսայի շրջանի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին նույնանուն քաղաքի բնակիչներին կոչ է արել գալ քաղաքապետ հայտարարված Գենադի Տրուխանովի դեմ բողոքի ակցիաների։ Այդ մասին նա հայտնել է Facebook-ի իր էջում, գրում է korrespondent.net-ը:

 

«Այսօր քաղաքային ընտրություններ կեղծողները «կանաչ մարդկանց» արագությամբ գրավել են Օդեսայի քաղաքապետարանը: Ես հրավիրում եմ մտահոգված քաղաքացիներին, որոնցից գողացել են ընտրությունը, հավաքվել ժամը 18:00-ին և ձևավորել գողերի և խաբեբաների դեմ գործողությունների հանձնաժողով, որը թույլ չի տա հետագայում նույնպես ավերել ու թալանել քաղաքը և կօգնի փոխել իրավիճակը դեպի լավը Օդեսայի յուրաքանչյուր բնակչի համար»,- հայտնել է նա սոցցանցում:

 

Այդկերպ, նրա խոսքով, քաղաքի բնակիչներին կհաջողվի Օդեսան վերածել «մաքուր, աղբից, ինչպես նաև բանդիտներից և կաշառակերներից զերծ քաղաքի»։

Սաակաշվիլին հայտնել է ՏԻՄ ընտրությունների ժամանակ կեղծիքների մասին և հանրահավաք է հրավիրում