ԱՊՀ երկրների դեմ արտաքին սպառնալիքները խորանում են. Պուտին

17:31 • 28.10.15

ԱՊՀ երկրներին ուղղված սպառնալիքը չի փոքրանում, անգամ խորանում է, և հներին նոր խնդիրներ են ավելանում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

 

«Մեր երկրների համար սպառնալիքները չեն քչանում, անգամ այդ խնդիրները խորանում են: Ավանդական խնդիրներին ավելանում են նաև նորերը»,- ասել է նախագահն ԱՊՀ անդամ երկրների հատուկ ծառայությունների ու անվտանգության մարմինների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում:

 

Նա նշել է, թե հասկանում են, թե ինչպես է դասավորվում իրավիճակն Աֆղանստանում ու Մերձավոր Արևելքում։

ԱՊՀ երկրների դեմ արտաքին սպառնալիքները խորանում են. Պուտին