Շվեդիայում փախստականների ճամբարների հասցեները գաղտնի կպահեն` հրդեհումներից խուսափելու համար
Շվեդիայի միգրացիոն վարչությունը որոշել է գաղտնի պահել փախստականների ընդունման կենտրոնների հասցեները, փոխանցում է rosbalt.ru-ն:
«Փախստականների ընդունման կենտրոնների հասցեների ցուցակները ստանալն անհնար կլինի»,- նշել է գերատեսչության ներկայացուցիչ Միկայել Ռիբենվիկը:
Նման որոշման պատճառ են դարձել այդպիսի շենքերի բազմաթիվ հրդեհումները, որոնք կատարվել են հոկտեմբերին: Բացի այդ, իրավապահներն ուժեղացրել են այն վայրերի պահպանությունը, որտեղ ապրում են ներգաղթյալները։










