27-ամյա մուսուլման ներգաղթյալը Շվեդիայի կրթության նախարար է նշանակվել
Շվեդիայի կրթության նախարարի պաշտոնում է նշանակվել 27-ամյա մուսուլման Աիդա Հաջիալիչը, ով 5 տարեկանում ընտանիքի հետ Բոսնիա և Հերցեգովինայից եկել է Շվեդիա:
Ինչպես նշում է Euromag-ը, Հաջիալիչը դարձել է Շվեդիայի պատմության մեջ ամենաերիտասարդ նախարարը, ով ավարտել է Լունդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետն ու 23 տարեկանում նշանակվել Հալմստադ քաղաքի փոխքաղաքապետ:
Դրանից հետո երիտասարդ աղջիկը շարունակել է վեր բարձրանալ իր կարիերայի աստիճաններով:
Աղբյուրը մանրամասնում է, որ 10 մլն բնակչություն ունեցող Շվեդիայում ապրում է մոտ 400.000-500.000 մուսուլման:










