Սիրիական զորքը Հալեպ նահանգում 50 բնակավայր է ազատագրել. РИА Новости

11:09 • 28.10.15

Սիրիայի բանակը կամավորական ջոկատների օգնությամբ ազատագրել է Հալեպ նահանգի հարավ- արևելքում գտնվող 50 բնակավայր՝ մոտ 120 քառակուսի կիլոմետր ընդհանուր տարածքով:

 

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ կամավորական ջոկատներում աղբյուրներին հղումով, կառավարական զորքն առաջ է շարժվել Իդլիբ նահանգի ուղղությամբ, ազատագրված շրջանների բնակիչներն արդեն սկսել են վերադառնալ իրենց բնակավայրերը:

 

Գործողությունն իրականացնելու որոշումը կայացվել է ռուսական ռազմա-տիեզերական ուժերի կողմից ահաբեկիչների ենթակառուցվածքների ոչնչացումից հետո:

 

Հոկտեմբերի 26-ին սիրիական զորքն ակտիվացրել էր հարձակողական գործողությունը: Նշվել էր, որ Սիրիայի զինուժն ահաբեկիչներից ազատագրում է նաև Հարասթա, Նուլա շրջանները: Զինյալները մեծ կորուստներ են կրում։