Անօրինական ներգաղթյալների հոսքը Սլովենիային ստիպում է պատ կառուցել սահմանին
Սլովենիան կարող է պատ կառուցել իր սահմաններին: Այդկերպ Լյուբլյանան մտադիր է զսպել ներգաղթյալների հոսքը, եթե Եվրամիությունը ֆինանսական օգնություն չտրամադրի Արևելյան Եվրոպային։ Այդ մասին հայտարարել են երկրի արտաքին գործերի և սոցիալական քաղաքականության նախարարները:
Միայն վերջին օրերի ընթացքում Սլովենիա է մուտք գործել ավելի քան 80.000 փախստական, և այդ թիվն անընդհատ աճում է։
Ներգաղթյալները երկիր են գալիս Խորվաթիայից, որը փախստականների հոսքերն ուղղում է հարևաններին: Այդ պատճառով երկու երկրների միջև հարաբերությունները սկսել են վատանալ, փոխանցում է Вести-ն։










