Ասադը քիմիական զենք չունի, փոխարենն ունի ԻՊ-ը. ՌԴ ԱԳՆ
Սպառազինման հսկողության հարցերով ՌԴ ԱԳՆ վարչության ղեկավար Միխայիլ Ուլյանովը հայտարարել է Սիրիայի քիմիական ապառազմականացման ավարտի մասին, փոխանցում է Газета-ն:
«Ամբողջ քիմիական զենքը դուրս է բերվել Սիրիայի սահմաններից: Մնացել է ոչնչացնել ընդհանուր ծավալի միայն մեկ տոկոսը: Ամերիկյան ընկերությունը, որը զբաղվում է դրանով, բախվել է որոշակի տեխնոլոգիական բարդությունների և դեռևս չի ավարտել աշխատանքը: Սակայն Սիրիայի տարածքը մաքրվել է քիմիական զենքից»,- ասել է Ուլյանովը։
Միևնույն ժամանակ, պաշտոնյան նշել է, որ քիմիական զենքի արտադրությունը խլել են ԻՊ-ի ահաբեկիչները։
«Արդեն բազմաթիվ փաստեր են գրանցվել, որ ԻՊ-ի ահաբեկիչները քիմիական զենք են կիրառում Սիրիայի և Իրաքի տարածքում»,- ասել է Ուլյանովը:










