Բաշկիրիայում դիմակավոր անձինք 7 հայ ընկերների վրա կրակ են բացել. կա զոհ (տեսանյութ)

15:21 • 29.10.15

Բաշկիրիայում այսօր դիմակավոր անհայտ անձինք 7 մարդու վրա կրակ են բացել։


Ինչպես տեղեկացնում է LifeNews-ը, հարձակման զոհ է դարձել տեղի գործարարներից մեկն իր ընկերների հետ։

 

Գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած ավտոսպասարկման ծառայության սեփականատեր Ա. Սարգսյանը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Նրա ընկերները ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց և գտնվում են հատուկ հսկողության տակ։

 

Նրանց ինքնությունը հայտնի է՝ Ոսկանյան Ա., Ոսկանյան Տ., Գրիգորյան Ս., Մալոմյան Մ., Ավետյան Ա., Ակուլյան Ա.։

 

LifeNews-ը պարզել է քրեական դրամայի որոշ մանրամասներ։ Այդպիսով՝ հրաձգության պատճառը կարող է եղած լինել հեռախոսով ավտոպատահարի նկարահանումը, որի մասնակիցներից մեկը 7 ընկերներից մեկն է եղել։

 

Վիճաբանությունը վերածվել է կռվի, ինչի ընթացքում էլ անհայտ անձը հանել է ատրճանակն ու կրակել տղամարդու դեմքին։

 

LifeNews-ը հրապարակել է առաջին տեսանյութը Բաշկիրիայի Սալավատ քաղաքում ավտոսպասարկման ծառայություններից մեկի մոտ տեղի ունեցած միջադեպի վայրից։
 

Բաշկիրիայում դիմակավոր անձինք 7 հայ ընկերների վրա կրակ են բացել. կա զոհ (տեսանյութ)