Չինացիներին կթույլատրվի 2 երեխա ունենալ. վիճահարույց «Մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականությունը չեղարկվել է
Չինաստանն այսօր հայտարարել է իր վիճահարույց «Մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականության ավարտի մասին: Պետական լրատվամիջոցները հաստատել են, որ այժմ բոլոր զույգերին կթույլատրվի երկու երեխա ունենալ, գրում է The Daily Mail-ը։
Իշխող Կոմունիստական կուսակցությունը կոմյունիկե է տարածել Պեկինում առաջիկա հինգ տարիների համար՝ երկրի պլանները որոշելու համար հրավիրված քառօրյա հանդիպումից հետո:
Չնայած նրան, որ Չինաստանն աշխարհի երկրորդ ամենամեծ տնտեսությունն է, մտահոգություններն ավելի ու ավելի էին մեծանում Չինաստանի ծերացող բնակչության վերաբերյալ՝ 1980 թվականին մեկնարկած «Մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականությունից ի վեր:
Ընտանիքի պլանավորման ծայրահեղ քայլն ընդունվել էր երկրում ծնելիության բարձր մակարդակը նվազեցնելու նպատակով։
Քաղաքականությունը թույլ էր տալիս զույգերին միայն մեկ երեխա ունենալ, և տարիներ շարունակ իշխանությունները պնդում էին, որ դա նպաստել է Չինաստանի տնտեսական աճին։










