Թուրքիայում 4,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև Երևանում ու Արարատում

15:42 • 29.10.15

Սույն թվականի հոկտեմբերի 29-ին, տեղական ժամանակով ժամը 14.11-ին ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.8 մագնիտուդով երկրաշարժ:


Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:


Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38.810 և արևելյան երկայնության 44.250 (Թուրքիա):


Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:


Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում և Արարատի մարզում 2-3 բալ ուժգնությամբ:

 

Թուրքիայում 4,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև Երևանում ու Արարատում