Էգեյան ծովում խորտակված նավակից թուրք փրկարարները սիրիացի մոր ու զավակի են փրկել (տեսանյութ, լուսանկարներ)
Էգեյան ծովում սիրիացիների տեղափոխող նավ է շրջվել։ Թուրք փրկարարներին հաջողվել է փրկել 42 մարդու։ Եվս 2-ի որոնումները շարունակվում են, հաղորդում է «Միլլիյեթը»։
Թուրքիայի առափնյա ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ նավակը շրջվել է եղանակային պայմանների պատճառով՝ Հունաստանի կղզիներ հասնելու ճանապարհին։
Նրանք նաև հրապարակել են տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են բաց ծովում հայտնվել անօգնական մայրն ու երեխան և ինչպես են փրկարարներն ուղղաթիռով փրկում նրանց։










