Աշխատանքից ազատվել է Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության ևս մի բարձրաստիճան պաշտոնյա. լրատվամիջոցներ
Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության պետ գեներալ Նիզամի Շիրինովն ազատվել է պաշտոնից, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով milli.az կայքին:
Ըստ տեղեկության` Շիրինովի հեռացման պատճառը դարձել է լիազորությունների չարաշահումը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքից ազատել է նախարարության ղեկավար Էլդար Մահմուդովին։ Հեռացման պատճառները չէին հաղորդվել։










