Առնվազն 5 ներգաղթյալ երեխա է խեղդվել Հունաստանի ափերի մոտ

08:53 • 29.10.15

Ներգաղթյալների տեղափոխող 4 խորտակված նավակներից առնվազն 5 երեխա է խեղդվել Հունաստանի ափերի մոտ, հայտնում է РИА Новости-ն:

 

Հաղորդվում է նաև 2 մեծահասակ փախստականների մահվան մասին: Ավելի քան 200 մարդու, որոնք գտնվել են Թուրքիայից եկող նավակներում, հաջողվել է փրկել։

 

Ջրում մնացած մարդկանց թիվը դեռևս հայտնի չէ, փրկարարական աշխատանքները շարունակվում են:

 

Ավելի վաղ Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությունը հայտնել է, որ տարվա սկզբից ի վեր ծովային ճանապարհով Եվրոպա է հասել 704.227 մարդ: Ընդ որում` 3.257 մարդ մահացել կամ անհետ կորել է Միջերկրական ծովում:

 

Կազմակերպությունում նախազգուշացնում են, որ Թուրքիայից Հունաստան ճանապարհն ամենավտանգավորն է՝ ուժեղ քամիների և վատ եղանակի պատճառով: