Միչիգանում թոշակառուի տան վրա կարմիր Ford Mustang է «ընկել» (տեսանյութ)
ԱՄՆ Միչիգան նահանգի բնակիչ Ջոյս Քինգսլին իր տան տանիքին հայտնաբերել է կարմիր գույնի սպորտային Ford Mustang ավտոմեքենա, գրում է lenta.ru-ն։
83-ամյա թոշակառուն պատմել է լրագրողներին, որ հեռուստացույց դիտելիս է եղել, երբ ուժեղ ձայն է լսել: Կինը սկզբից որոշել է, որ դա կայծակ է, բայց դուրս գալով փողոց՝ իր տան տանիքին մեքենա է հայտնաբերել։
Մեքենայի վարորդը չի կարողացել պահել մեքենայի կառավարումը և դուրս է եկել ճանապարհից ու բարձրացել տանիքին, որի մի մասը եղել է գետնի մակարդակին։ Ընդ որում՝ հաղորդվում է, որ նա վնասվածքներ չի ստացել։
Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը նշել է, որ Ford-ն անցել է մի քանի թփի, ծառի վրայով և հարվածել փոքր դարպասին՝ մինչ տանիքի վրա հայտնվելը։










