Մոլդովայի վարչապետ Վալերի Ստրելեցը հրաժարվել է հրաժարական տալ
Մոլդովայի վարչապետ Վալերի Ստրելեցը հրաժարվել է հրաժարական տալ։ Այդ մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ՝ խորհրդարանում կառավարությանը վստահության քվեի քննարկմանն ընդառաջ, հաղորդում է ТАСС-ը:
Սեփական ցանկությամբ հեռանալու կոչով նրան երեկ դիմել էր խորհրդարանի նախագահ Անդրիան Կանդուն՝ հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած բյուրոյի նիստի արդյունքներով, որը մտնում է իշխող Ժողովրդավարական կուսակցության եվրոպամետ կոալիցիայի մեջ, որից էլ կախված է քվեարկության արդյունքը: Վարչապետը խոստացել էր այդ առաջարկին պատասխան տալ մինչև առավոտ։
«Մեր կուսակցությունը կհավաքվի առավոտյան Մոլդովայի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից պատասխան լսելու համար: Եթե Ժողովրդավարական կուսակցությունը քվեարկի հրաժարականի օգտին, ապա միայն այն պատճառով, որ այն կորցրել է կառավարության նկատմամբ վստահությունը»,- ասել է Կանդուն:
Քվեարկությունը կանցնի բազմահազարանոց հակակառավարական բողոքի ցույցերի ֆոնին, որոնք արդեն երկրորդ ամիսն է՝ տեղի են ունենում Քիշնևում: Դրանց մասնակիցները պահանջում են գործող իշխանությունների հրաժարականը և մեղադրում են նրանց կոռուպցիայի և երկրի խորը ճգնաժամի մեջ։










