Մոլդովայի խորհրդարանն անվստահության քվե է հայտնել վարչապետին

16:47 • 29.10.15

Մոլդովայի խորհրդարանն անվստահության քվե է հայտնել երկրի վարչապետ Վալերի Ստրելեցին, գրում է gazeta.ru-ն։

 

Որոշումը կայացրել են 65 պատգամավորներ՝ 51 անհրաժեշտ ձայնի դեպքում։

 

Քիշնևում ընթանում են հակակառավարական պիկետներ և հանրահավաքներ։ Ընդդիմության ցույցերը սկսվել են սեպտեմբերի 25-ից։

 

Ցուցարարների հիմնական պահանջն իշխանության ամենաթողության հետևանքով առևտրային բանկերից գողացված 1 միլիարդ եվրոյի վերադարձն է։ Ցուցարարները պահանջում են նաև վարչապետի, նախագահի և մի շարք այլ պետական գործիչների հրաժարականը և արտահերթ ընտրությունների անցկացում։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոլդովայի վարչապետ Վալերի Ստրելեցը հրաժարվել է հրաժարական տալ: Այդ մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ՝ խորհրդարանում կառավարությանը վստահության քվե հայտնելու քննարկման նախաշեմին։

 

Սեփական ցանկությամբ հեռանալու կոչով նրան երեկ դիմել էր խորհրդարանի նախագահ Անդրիան Կանդուն։