Օբաման շնորհակալություն է հայտնել արքայազն Հարիին Աֆղանստանում ծառայելու համար (լուսանկարներ)
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհակալություն է հայտնել Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիին Աֆղանստանում զինվորական ծառայության համար, փոխանցում է РИА Новости-ն:
Ամերիկացի առաջնորդն ընդունել է բրիտանացի արքայազնին Սպիտակ տանը:
«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել է Ձերդ գերազանցությանը Աֆղանստանում ամերիկյան զորքերի հետ միասին ծառայության համար»,- ասել է նախագահը` նշելով, որ դա արտացոլում է երկու երկրների միջև գոյություն ունեցող հրաշալի կապերը:
Անձամբ արքայազնը, ով չորեքշաբթի հանդիպել է վիրավոր ամերիկացի զինվորականների հետ, նշել է, որ մեծ բավականություն է ստացել «Անկոտրումների խաղերի» մշակման ընթացքում: Նա նաև հույս է հայտնել, որ այդ խաղերը կմիավորեն որքան հնարավոր է շատ զինծառայողների, որոնք վնասվածքներ ունեն: Նշենք, որ այդ խաղերը կանցկացվեն ամերիկյան Օռլանդո քաղաքում հաջորդ տարվա մայիսին։
Լուսանկարները` The Daily Mail-ի



















