Մոլդովայի խորհրդարանը ցրել է կառավարությունը

18:45 • 29.10.15

Մոլդովայի խորհրդարանը անվստահություն է հայտնել կառավարությանը և ցրել:

BBC-ն հայտնում է, որ այս քայլը էլ ավելի է սրել այդ երկրում առանց այդ էլ առկա լարվածությունը: Վերջինս առաջացել է երկրի առաջատար բանկերից 1 մլրդ ԱՄՆ դոլարի «անհետանալու» սկանդալից հետո:

Անվստահություն հայտնելու նախաձեռնողները եղել են երկրի ընդդիմադիր սոցիալիստ ու կոմունիստ պատգամավորները:

Երկրի վարչապետ Վալերիու Ստրելետը, ով այդ պաշտոնում էր մոտ 3 ամիս, ավելի վաղ հրաժարվել էր կատարել հրաժարական տալու պահանջը:

 

Մոլդովայի խորհրդարանը ցրել է կառավարությունը