Պուտինը մանկա–պատանեկան շարժում է հիմնում՝ խորհրդային պիոներական շարժման նմանությամբ

23:42 • 29.10.15

Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր` համառուսաստանյան հասարակական - պետական մանկա-պատանեկան կազմակերպության ստեղծման մասին:

«Վեդոմոստի»-ն հայտնում է, որ սա խորհրդային պիոներների անալոգն է այսօրվա Ռուսաստանում:

«Դպրոցականների ռուսաստանյան շարժում» անվանումով նոր շարժումը, ըստ պաշտոնական հաղորդագրության ստեղծվում է «աճող սերնդի շրջանում պետության քաղաքականության բարելավման նպատակով»:

Ընդգծվում է, որ այս շարժման միջոցով սատարելու են «անհատի ձևավորմանը` ռուսաստանյան հասարակությանը հարիր արժեհամակարգի հիման վրա»:

Նման շարժում ստեղծելու գաղափար հղացել էին Պետդումայում հոկտեմբերին և համապատասխան դիմում հղել Պուտինին: