Ֆինլանդիայում և Շվեդիայում վանդալներն այրում են փախստականների ժամանակավոր կացարանները

09:28 • 29.10.15

Ֆինլանդիայում անհայտ անձինք հրդեհել են փախստականների տեղավորման կենտրոնը։ Կրակը ոչնչացրել է տան հարևանությամբ ամբարը։ Նախնական տվյալներով` տուժածներ չկան, գրում է newsru.com-ը։

 

Ոստիկանները միջադեպը որակել են որպես վանդալիզմ: Նրանց կարծիքով` խոսքը հրդեհման փորձի մասին է: Միևնույն ժամանակ, վաղ է խոսել «ռասիստական հետքի» մասին, քանի որ հանցագործություն կատարողները հայտնի չեն:

 

Լրագրողները նշում են, որ դա արդեն 3-րդ նման դեպքն է Ֆինլանդիայում վերջին ժամանակաշրջանում:

 

Նման խնդիր գոյություն ունի նաև հարևան Շվեդիայում, որտեղ վերջին մեկ ամսվա ընթացքում բազմիցս նման կենտրոններ են հրդեհել: Այժմ երկրի միգրացիոն վարչությունը որոշել է գաղտնի պահել փախստականների ընդունման կենտրոնների հասցեները։

Ֆինլանդիայում և Շվեդիայում վանդալներն այրում են փախստականների ժամանակավոր կացարանները