Եվրոպական պետությունների միջև պատեր լինել չեն կարող. Եվրահանձնաժողովի նախագահ
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան- Կլոդ Յունկերը և Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանը հեռախոսազրույցից հետո հայտնել են, որ եվրոպական պետությունների միջև պատեր լինել չեն կարող, գրում է РИА Новости-ն:
«Յունկերը և Ֆայմանը կրկնել են իրենց ընդհանուր դիրքորոշումը, այն է՝ դարպասները Եվրոպայում տեղ չունեն»,- ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ Ավստրիայի ներքին գործերի նախարար Յոհաննա Միքլ- Լյայթերին հղումով հաղորդվում էր, որ Ավստրիան մտադիր է պատ կառուցել Սլովենիայի հետ սահմանին։










