Ծագումով սիրիացի կինը միացել է ԱՄՆ-ի նախագահական մրցարշավին (լուսանկար)

12:31 • 30.10.15

ԱՄՆ-ի քաղաքացի Սորայա Ֆաասը, ով ծագումով սիրիացի է, պաշտոնապես միացել է նախագահական մրցարշավին` իր թեկնածությունն առաջադրելով նախագահի պաշտոնի համար:

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, չնայած, որ Ֆաասը Հանրապետական կուսակցությունից է, այնուհանդերձ, նա որոշել է առաջադրվել որպես անկախ թեկնածու:

 

Ֆաասն ընդգծել  է, որ նախագահ դառնալու դեպքում ինքն առավելապես կենտրոնանալու է ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցի վրա:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ թեկնածուի հայրը` Մայքլ Ֆաասը, Հալեպից Նյու Յորք է գաղթել 1971 թ.: