Եվրոպա է շարժվում փախստականների նոր խոշոր հոսք. Հունաստանի ԱԳՆ

11:06 • 30.10.15

Հորդանանի և Լիբանանի ճամբարներից 2 օր առաջ Եվրոպա է շարժվել 300.000 փախստական, հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոտզիասը Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

 

Փախստականների թեման եղել է գլխավորներից մեկը բանակցությունների ընթացքում, գրում է РИА Новости-ն:

 

«Ես տեղեկություն ունեմ, որ երեկ չէ առաջին օրը մոտ 300.000 փախստականներ, թիվը կարող է հստակ չլինել, սակայն տեղեկությունը հստակ է, Հորդանանի և Լիբանանի ճամբարներից դուրս են եկել: Նրանք վաճառում են իրենց բոլոր իրերը Թուրքիայում, որպեսզի երկար ճանապարհորդություն իրականացնեն: Ինչո՞ւ հանկարծակի, անսպասելի այդ մարդիկ փախստականների ճամբարներից, որտեղ նրանք 3 մլն են, հեռացան»,- ասել է Կոտզիասը:

 

Նրա խոսքով` մարդիկ լքում են ճամբարը, քանի որ 150 դոլարի փոխարեն, որը յուրաքանչյուր ընտանիքի հատկացվում էր ամսական, այժմ տրամադրվում է 13 դոլար, ինչը կազմում է օրական 43 ցենտ։

 

«Ամբողջ ընտանիքին կանչում են ճամբար ապրելու, ուտելու, խմելու և ստանալու այն ամենը, ինչ պետք է, անհրաժեշտ կենսական պահանջները բավարարելու համար օրական 43 ցենտով»,- նշել է նախարարը։