Բաշկիրիայում 7 հայերի վրա կրակողներին ֆիքսել է անվտանգության տեսախցիկը (տեսանյութ)
Բաշկիրիայի Սալավաթ քաղաքում 7 հայ ընկերների վրա կրակողներին ֆիքսել է անվտանգության տեսախցիկը:
LifeNews-ը հրապարակել է տեսախցիկներից մեկի արձանագրած կադրերը: Դրանում երևում է, թե ինչպես ժամը 02:44-ին «Հյուսիս» բազայի տարածքին է մոտենում մեքենա, իսկ դարպասից մտնում են մարդիկ և անշտապ քայլերով մոտենում ավտոսպասարկման կետին։
Նրանք մուգ գույնի բաճկոններով ու գլխարկներով են: Նրանցից մեկի ձեռքին զենքի նման իր կա: Նրանք անցնում են տեսախցիկի մոտով և 6 րոպե անց դարձյալ հայտնվում տեսախցիկի տեսադաշտում։ Սակայն այս անգամ նրանք վազում են դեպի բազայի ելքը: Դատելով ժամանակից՝ հարձակումն իրականացնելու համար 5 րոպեից փոքր-ինչ ավելի է պահանջվել:
Հիշեցնենք, որ երեկ Բաշկիրիայում անհայտ անձինք 7 մարդու են գնդակահարել: Հարձակման հետևանքով սպանվել է տեղացի գործարար, իսկ նրա ընկերները ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց:
Միջադեպի հետևանքով մահացել է ավտոսպասարկման կետի սեփականատեր Ա. Սարգսյանը: Ավելի ուշ նրա հայրը՝ Համլետ Սարգսյանը հայտարարել է, որ եթե հարձակման պատվիրատուները 24 ժամում չձերբակալվեն, ինքը «վորոշիլովյան հրաձիգ» կդառնա։










