Մոտ 12.000 մարդ է տարհանվել Բեռլինի թանգարանի մոտակայքում հայտնաբերված ռումբի պատճառով
Բեռլինի Հրեական թանգարանի մոտակայքում հայտնաբերված Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ավիառումբի վնասազերծման գործողության պատճառով մոտ 12.000 մարդ է տարհանվել, գրում է РИА Новости-ն:
Մոտ 250 կգ-անոց ամերիկյան ռումբը հայտնաբերվել է Կրոյցբերգ թաղամասում: Ռումբը գտնվել է նախկին ծաղկի շուկայի տարածքում, որը տեղակայված է թանգարանի դիմաց։










