Կանադայի ՌՕՈւ-ն կարող է կապ ունենալ Իրաքում խաղաղ բնակիչների սպանության հետ. լրատվամիջոցներ
Կանադական կործանիչները, որոնք մասնակցում են միջազգային ռազմական գործողությանն Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում, կարող են կապ ունենալ խաղաղ բնակիչների մահվան հետ, գրում է РИА Новости-ն` հղում անելով Պենտագոնի տվյալներին:
Իրադարձությունները, որոնց մասին ասվում է Պենտագոնի զեկույցում, տեղի են ունեցել դեկտեմբերի 21-ին Իրաքի Էլ- Ֆալուջա քաղաքում: Խոսքը Կանադայի և Ավստրալիայի ՌՕՈւ-ի համատեղ ռմբակոծությունների մասին է, երբ ավիահարվածներից հետո շենքից մի կին և մի երեխա են դուրս եկել:
«Երեխային անհայտ անձինք հասցրել են հիվանդանոց, իսկ կինն ընկել է ճանապարհին և մնացել»,- նշվում է զեկույցում։
Իրաքում և Սիրիայում կանադական ավիաարշավի ղեկավար Լիզ Բուրժոն հայտնել է, որ տեղեկություն չունի խաղաղ բնակիչների մահվան մասին։










