Դանիայում ներգաղթյալների համար սեռական դաստիարակության դասընթացներ կանցկացվեն

16:25 • 30.10.15

Լեզվի պարտադիր դասընթացների շրջանակում Դանիա ժամանող փախստականներին և ներգաղթյալներին կպատմեն սեքսի նկատմամբ ազգային վերաբերմունքի մասին, գրում է gazeta.ru-ն։

 

Դանիայի մի քանի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ պնդում են, որ սեռական դաստիարակությունը պետք է արտասահմանցիների համար պարտադիր լեզվի դասընթացի մաս դառնա։ Նրանց կարծիքով՝ դա կնվազեցնի ներգաղթյալների կողմից իրականացվող բռնաբարությունների քանակը։

 

Իշխանությունները վկայակոչել են Նորվեգիայի հաջող օրինակը, որտեղ փախստականները կամավոր կերպով կարող էին հինգ ժամ տևողությամբ կուրս անցնել, որի նպատակը բռնաբարությունների կանխումն էր։ Պարապմունքներին փախստականներին նաև բացատրել են, որ եթե կինն ալկոհոլային խմիչք է խմում կամ բաց է հագնված, դա դեռ չի նշանակում, որ նա ցանկանում է սեռական կապի մեջ մտնել։

 

Դանիայում ներգաղթյալների համար սեռական դաստիարակության դասընթացներ կանցկացվեն