Իրանում ամերիկացի գործարար է ձերբակալվել. լրատվամիջոցներ

09:23 • 30.10.15

Իրանի իշխանությունները ձերբակալել են իրանական ծագմամբ ամերիկացի գործարար Սաիմակա Նամազիին: Դեպքը տեղի է ունեցել մոտ 2 շաբաթ առաջ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով The Wall Street Journal-ին:

 

Տեղեկությունը փոխանցել են Իրանից և այլ երկրներից գործարարները։ Նրանց տվյալներով` Crescent Petroleum ընկերության ղեկավար Նամազին ձերբակալվել է, հարցաքննվել և նախազգուշացվել Իրանի Հանրապետության պետական ընկերությունների գործերին միջամտելու համար:

 

Գործարարը, ով ապրում է Դուբայում, Թեհրան էր ժամանել հարազատների հետ հանդիպման համար։