Մոսկվայում 20 չեչենցու են ձերբակալել, որոնք մտադիր էին միանալ ԻՊ-ին. Ռամզան Կադիրով

22:25 • 30.10.15

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Instagram-ի իր էջում տեղեկացրել է, որ  Մոսկվայում 20 չեչենցի է ձերբակալվել, որոնք մտադիր էին մեկնել Մերձավոր Արևելք` «Իսլամական պետության» շարքերում մարտնչելու համար:


«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաջողվել է բացահայտել մոսկովյան բնակարանը, որը օգտագործվել է որպես փոխադրման բազա: Կան տվյալներ, որդ այդ բազայով, հավանաբար, 2 խումբ անցել է», - Gazeta.ru-ի հաղորդմամբ` սոցցանցում գրել է Կադիրովը:


Նրա խոսքով` ձերբակալվածներին տեղափոխել են Չեչնիա, որտեղ ինքն անձամբ  զրուցել է  նրանց հետ:


Կադիրովը հայտնել է, որ ռուս երիտասարդությունը հայտնվում է «սատանայական խմբավորումների» շարքերում արևմտյան հատուկ ծառայությունների գործողությունների պատճառով, սակայն ռուսներն սկսել են դիմակայել դրան: