Հյուսիսային Կորեայում 36 տարվա դադարից հետո կուսակցական համագումար կանցկացվի
Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում 36 տարվա դադարից հետո առաջին անգամ տեղի կունենա Կորեայի աշխատավորական կուսակցության համագումարը:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այն տեղի կունենա 2016 թվականի մայիսին:
Կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոն որոշել է կուսակցության հերթական՝ 7-րդ համագումարն անցկացնել հանուն «բարգավաճ սոցիալիստական գերտերության կառուցման»:
Ֆորումի հստակ օրակարգը հայտնի կդառնա ավելի ուշ: «Այսօր մենք կուսակցության հետագա ամրապնդման ու բարգավաճ սոցիալիստական ազգ կառուցելու հարցում մեծ առաջընթաց գրանցելու մեր սուրբ գործն անելիս բախվում ենք դժվարությունների»,-ասված է կուսակցության քաղբյուրոյի որոշման մեջ:
Կուսակցության կանոնագիրը պահանջում է համագումար անցկացնել 5 տարուց ոչ հաճախ, սակայն կուսակցության վերջին համագումարը կայացել է 1980 թվականին: Այդ ժամանակվա առաջնորդ Կիմ Իր Սենը պաշտոնապես նշել էր, որ Կիմ Չեն Իրն իր իրավահաջորդն է։
Կուսակցության ներկայիս ղեկավար ու պետության նախագահ Կիմ Չեն Ընի համար սա կլինի առաին համագումարը կյանքում։










