Լավրովն ու Քերին շփվել են Սիրիայի հարցով հանդիպման շրջանակներում

17:07 • 30.10.15

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Վիեննայում Սիրիայի հարցով բազմակողմ հանդիպման շրջանակում շփվել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ։

 

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

 

«Ընդմիջումը, որի ընթացքում Սերգեյ Լավրովը կարճատև զրույց է ունեցել գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, ավարտվել է, և բազմակողմ հանդիպումը շարունակվում է»,-գրել է Զախարովան:

 

Հանդիպման մեկնարկից առաջ Քերին հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն «շատ ընդհանուր» բաներ ունեն Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցում մոտեցումների առումով:

Լավրովն ու Քերին շփվել են Սիրիայի հարցով հանդիպման շրջանակներում