Լավրովը Վիեննայում ԱՄՆ-ի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարների հետ Սիրիայի հարցով հանդիպում է ունեցել

08:53 • 30.10.15

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախօրեին Վիեննայում բանակցություններ է ունեցել ԱՄՆ-ի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ։

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 

«Վիեննայում վաղը կայանալու է Սիրիայի հարցով բազմակողմ հանդիպում, որի շրջանակներում տարբեր ձևաչափերով հանդիպումներ են տեղի ունենում: Իրանի արտգործնախարարի հետ զրույցից հետո Լավրովը մասնակցել է հանդիպման ԱՄՆ-ին, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարների հետ»,-գրել է Զախարովան Facebook-ի իր էջում։