Լոնդոնում արգելել են մեծ մզկիթի շինարարությունը

09:13 • 30.10.15

Մեծ Բրիտանիայի կառավարությունն արգելել է Լոնդոնում մզկիթի շինարարությունը, որի չափերը պետք է գերազանցեին Սուրբ Պողոսի տաճարի չափերը, գրում է Корреспондент-ը:

 

Մզկիթը նախատեսվում էր կառուցել Լոնդոնի Նյուեմ շրջանում: Սակայն շրջանի թաղապետարանը մերժել է շինարարությունը: Նախագիծը մշակողները դիմել են կառավարությանը: Սակայն վերջինս աջակցել է համայնքային իշխանությունների որոշմանը:

 

«Նախարարները մերժել են դիմումը»,- հայտնել է կառավարության ներկայացուցիչը:

 

Համաձայն նախագծի` մզկիթը պետք է նախատեսված լիներ հիմնական մասում 9.300 հավատացյալի համար, լրացուցիչ մասում՝ ևս 2.000-ի համար։

Լոնդոնում արգելել են մեծ մզկիթի շինարարությունը