Հունաստանից Ռուսաստան է վերադարձել «ռուսական մաֆիայի» առաջնորդներից մեկը

09:46 • 30.10.15

Հունաստանից Ռուսաստան է վերադարձել «ռուսական մաֆիայի» առաջնորդներից մեկը` «օրենքով գող» Լաշա Շուշանաշվիլին (Լաշա Ռուստավսկի)։ Նրա պատճառով ժամանակին առաջացել է ամենամեծ «քրեական պատերազմներից» մեկը, որի զոհն էր դարձել «օրենքով գող» Ասլան Ուսոյանը (Դեդ Հասանը), գրում է rosbalt.ru-ն:

 

Այն մասին, որ Շուշանաշվիլին այժմ գտնվում է Մոսկվայում, հայտնի է դարձել իրավապահ մարմիններում մի քանի աղբյուրներից։ Նրանց համաձայն` իր ներկայությունը նա առանձնապես չի բացահայտում, սակայն արդեն նկատվել է քրեական աշխարհի այլ ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ:

 

Սպասվում է, որ մոտ ժամանակում նա կայցելի նաև մաֆիայի ներկայիս «բոսերի բոս» Զախարի Կալաշովի (Շաքրո Մոլոդոյ) նստավայր։