Երևանի Սեբաստիայի փողոցում վրաերթի ենթարկված 17-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է

17:37 • 30.10.15

Սեպտեմբերի 17-ին, ժամը 20.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցում վրաերթի էր ենթարկել 39-ամյա քաղաքացուհու և 17-ամյա երիտասարդի, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:


Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ հոկտեմբերի 29-ին, ժամը 14.30-ին, 1998 թ. ծնված Մուշեղ Բադոյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:


Կատարվում է քննություն:

 

Երևանի Սեբաստիայի փողոցում վրաերթի ենթարկված 17-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է