Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել

17:19 • 30.10.15

Մոլդովայի վարչապետ Վալերի Ստրելեցը երկրի նախագահ Նիկոլայ Տիմոֆտիին հրաժարականի դիմում է ներկայացրել, հաղորդում է gazeta.ru-ն:

 

«Նախագահը պետք է որոշի, թե ով է կատարելու վարչապետի պարտականությունները: Մենք քննարկել ենք այդ հարցը, բայց որոշումը կայացնում է երկրի նախագահը, ով խորհրդակցություններ կանցկացնի փոխվարչապետների հետ»,- հայտարարել է Տիմոֆտին

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ հակակառավարական ցույցերի ֆոնին երկրի խորհրդարանը անվստահության քվե է տվել կառավարությանը և անձամբ Ստրելեցին:

 

Քիշնևում ընթանում են հակակառավարական պիկետներ և հանրահավաքներ։ Ընդդիմության ցույցերը սկսվել են սեպտեմբերի 25-ից։

Ցուցարարների հիմնական պահանջն իշխանության ամենաթողության հետևանքով առևտրային բանկերից գողացված 1 միլիարդ եվրոյի վերադարձն է։ Ցուցարարները պահանջում են նաև վարչապետի, նախագահի և մի շարք այլ պետական գործիչների հրաժարականը և արտահերթ ընտրությունների անցկացում։



Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոլդովայի վարչապետ Վալերի Ստրելեցը հրաժարվել է հրաժարական տալ: Այդ մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ՝ խորհրդարանում կառավարությանը վստահության քվե հայտնելու քննարկման նախաշեմին։


Սեփական ցանկությամբ հեռանալու կոչով նրան  դիմել էր խորհրդարանի նախագահ Անդրիան Կանդուն։