Հունաստանի վարչապետ Ցիպրասն ամոթալի է համարում ԵՄ-ի քաղաքականությունը փախստականների հանդեպ
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ իր համար ամոթալի է լինել ԵՄ անդամ, որն իր վրայից գցում է փախստականների ճգնաժամի համար պատասխանատվությունն ու կեղծ արցունքներ է թափում խեղդված երեխաների համար:
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին նա հայտարարել է խորհրդարանում ունեցած ելույթի ընթացքում:
Ցիպրասը հավելել է, որ իրեն «ոչ մի եվրո» պետք չէ մարդկանց կյանքերը փրկելու համար, քանի որ ամեն օր Հունաստան հազարավոր փախստականներ են գալիս:
Վերջին տվյալներով՝ Թուրքիայից Հունաստան լողացող երկու նավակների խորտակման հետևանքով 35 մարդ է մահացել։










