Հունաստանի ափերի մոտ նավակների շրջվելու հետևանքով առնվազն 17 ներգաղթյալ է մահացել
Հույն փրկարարները ներգաղթյալներով 2 նավակների խորտակումից հետո ջրից 144 մարդու են դուրս բերել, 17 մարդ մահացել է, հայտնում է РИА Новости-ն:
Առաջին միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան: Մեծ թվով փախստականների նավակը շրջվել է Կալոլիմնոս և Կալիմնոս կղզիների շրջանում: Հունաստանի առափնյա անվտանգությունը դեպքի վայր է ուղարկել 4 նավ, ուղղաթիռ և 3 ձկնորսական նավ, որոնք սկսել են փրկարարական աշխատանքները: Փրկարարները ջրից դուրս են բերել 138 մարդու, 14 մարդ մահացել է:
Երկրորդ միջադեպը տեղի է ունեցել Ռոդոս կղզու շրջանում ուրբաթ առավոտյան: Փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել 6 ներգաղթյալի, 3 մարդ մահացել է, ևս 3-ը համարվում են անհետ կորած։










