Շվեդուհին պարտվել է թոռանը կատվի համար 5 տարի տևած դատական «մարտը»

16:48 • 30.10.15

Շվեդուհին պարտվել է թոռանը հինգ տարի տևած դատական «մարտը», որը նրանք մղում էին կատվի համար։ Կանանց անունները չեն նշվում, գրում է gazeta.ru-ն։

 

2002 թվականին մայրը և խորթ հայրը 12-ամյա դստերը 3-ամսական կատու էին նվիրել: Մի քանի տարի անց աղջիկը չէր կարողացել հոգ տանել կատվի համար, և նրա ծնողներն օգնության համար դիմել էին տատիկին: Նա համաձայնել էր պահել կատվին։

 

2010 թվականին կատվի առաջին տերը տեղափոխվել է սեփական տուն և խնդրել տատին վերադարձնել կատվին: Մերժում ստանալով՝ 20 տարեկան թոռը դիմել է դատարան։ Ինչպես գրում է The Daily Mail թերթը, դա դարձել է խնամակալության համար ամենաանսովոր և կատաղի հակամարտություններից մեկը։

 

Սյոդերթորնի շրջանային դատարանը վճռել է, որ տատիկը ծանրակշիռ պատճառներ ունի կատվին իր մոտ պահելու համար, քանի որ նա կարծել է, թե կատվին ընդմիշտ են տվել։ Գործը փոխանցվել է Սվեալանդի վերաքննիչ դատարան, որը հրահանգել է տատին վերադարձնել կատվին առաջին տիրոջը։